Saturday, June 13, 2026
  • Login
ProfNews
  • Սկիզբ
  • Ժապավեն
    • Լուրեր
    • Վերլուծություն
    • Կարծիք
    • Հարցազրույց
    • Վիճակագրություն
    • Տեսանյութ
  • Քաղաքականություն
    • Հայաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Մակրոէկոնոմիկա
    • Բիզնես
    • Ֆինանսներ
    • Ենթակառուցվածքներ
    • Տեխնոլոգիաներ
    • Ծառայություններ
    • Առեվտուր
    • Արդյունաբերություն
    • Գյուղատնտեսություն
    • Զբոսաշրջություն
  • Հասարակություն
    • Սոցիում
    • Իրավունք
    • Առողջություն
    • Բնություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Սպորտ
    • Երիտասարդություն
No Result
View All Result
ProfNews
No Result
View All Result
Home Ժապավեն Կարծիք

Նոր միավորներ՝ նոր գաղափարներով

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Ընթացիկ այլանդակությունների ֆոնին ձևավորվում է հայաստանյան նոր հասարակությունը, որը վերջապես սկսում է գիտակցել, թե ինչ է իր հետ կատարվում։ Ընտրությունների շեմին այս հասարակությունից պետք է ձևավորվեն մոտիվացված ընտրազանգվածներ, որոնք կգիտակցեն իրենց դերը փոփոխության ճանապարհին։ Սա է  հաղթելու եղանակը։ 
 
Պարտությունից՝ վերածնունդ
 
Հայաստանի և հայկականության վերածննդի՝ այս պահին իրական հույսը, թերևս, քաղաքացիներով լեցուն եկեղեցիներն են։ Պատարագների օրերին, սովորական օրերին, ցանկացած ժամի, այնտեղ կարելի է տեսնել մեծ թվով մարդկանց, հատկապես՝ երիտասարդների, ինչն ամենաուրախալին է։ 
 
Սա նշանակում է, որ կա գենետիկ հիշողության, ոչ նյութական արժեքների, հոգևորի պահանջ։ Սա վերածննդի պոտենցիալ է, որը կարող է իրացվել, բայց կարող է նաև մնալ որպես տեսություն։
Աշխարհիկ համակարգերի բացառիկ քայքայման և անելիքի չիմացության պայմաններում սա իսկապես հույսի ռեսուրս է, բայց այն պետք է վերափոխել իրական հողի վրա իրական զարգացման տեսլականի։ Սա նշանակում է, որ պարտության հասարակությունն ունի չպարտված անհատ, իսկ եթե դա այդպես է, ուրեմն պարտությունը ժամանակավոր է։
Եկեղեցին մի կողմից դիմակայում է իր դեմ սանձազերծված այլանդակ արշավին, որի ընթացքում հանրությանը ներկայանում է իր փայլուն հոգևոր դասով, զուգահեռաբար՝ հանդես է գալիս որպես ազգայինի, մարդավայելի, վերածննդի պոտենցիալի գանձատուփ։ Եկեղեցին վերածննդի ճանապարհին ստիպված դառնում է քաղաքացիական հասարակության միակ ինստիտուտը՝ փորձելով փոխարինել հասարակության ջարդված ողնաշարը։
 
Նոր քաղաքական միավորները՝ նոր առաքելությամբ
 
Եկեղեցին իսկապես որպես գանձատուփ պահում է առողջ անհատին, որպես նոր առողջ հասարակության սերմ, ծիլ։ 
Զուգահեռ պրոցեսով՝ արագորեն պիտի ձևավորվեն աշխարհիկ էֆեկտիվ համակարգերը, կամ՝ վերածննդի նոր էլիտաները, ու եկեղեցու փայփայած պոտենցիալը դարձնեն զարգացման ծրագիր, հետպարտության վերականգնման ռազմավարություն, վերածննդի կոնկրետ-կիրառական տեսլական, որպեսզի հույսը, շանսը, պոտենցիալն իրացվի։ 
Այս իմաստով՝ նոր ձևավորվող քաղաքական-հանրային միավորները, դաշինքները շատ կարևոր են, ունեն լուրջ առաքելություն՝ նոր խիզախ, ոչ ստանդարտ գաղափարներ, նոր առողջ բանաձևեր ու առաջարկներ հասարակությանը տալու։ Շատ ճիշտ պրոցես է, երբ հետաքրքիր անհատները մեկտեղում են ուժերը նոր միավորների մեջ։ Դրանց մի մասը կհաջողի, մյուսը՝ ոչ, էականը դա չէ, այլ այն, որ նոր միավորները նոր մարդկանցով ու նոր ասելիքով խոսեն սեփական հասարակության հետ։ Իներցիոն սպասումը վատ գործընկեր է։ 
Նոր մարդկային ակտիվ ռեսուրս կարող են բերել նոր միավորները՝ նոր գաղափարներով, նոր ասելիքով ու նոր աշխատելաոճով։ 
 
Ընտրություն՝ ոչ մանդատի մասին
 
Իմ կոչն է հարյուրավոր պարկեշտ ու պայքարող անհատներին՝ մի´ խուսափեք ինտեգրվել որևէ քաղաքական միավորի, ձեզ հետ բերեք նոր մարդկանց՝ իրենց «ես»-ով։ Հիմա այն պահը չէ, երբ կարելի է ասել՝ ես քաղաքական գործիչ չեն, կամ ընտրություններին չեմ ուզում մասնակցել։ Սա ընտրություն է ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն Հայաստանում ապրելու հնարավորության, հետևաբար՝  պայքարող մարդը չի կարող մի կողմ քաշված մնալ։ Եթե այս առողջ խավը չինտեգրվի ընտրական պրոցեսներին, նրանց տեղը զբաղեցնելու են ստաժավոր կարիերիստները, շքախմբերը։ Հայաստանն այս ռեսուրսով շանս չունի։ 
 
Այսօր մեր աչքի առաջ որոշում են կայացնում, որ մենք մեր երկրում չպետք է ապրենք։ Սրա մասին է այսօրվա իրականությունը, ամբողջ պրոցեսը, կալանավորումների, եկեղեցազավթման պրոցեսի էությունը, իշխանական քարոզչության ասելիքը։ Իսկ մեր պայքարի էությունը (այդ թվում՝ ընտրությունների) մեր երկրում ապրելու իրավունքն ու հնարավորությունը պահելն է։  

ShareTweet
profadmin

profadmin

2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ

  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Մեր մասին
  • Կապ
Spotify Podcast Google
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Ժապավեն
    • Լուրեր
    • Վերլուծություն
    • Կարծիք
    • Հարցազրույց
    • Վիճակագրություն
    • Տեսանյութ
  • Քաղաքականություն
    • Հայաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Մակրոէկոնոմիկա
    • Բիզնես
    • Ֆինանսներ
    • Ենթակառուցվածքներ
    • Տեխնոլոգիաներ
    • Ծառայություններ
    • Առեվտուր
    • Արդյունաբերություն
    • Գյուղատնտեսություն
    • Զբոսաշրջություն
  • Հասարակություն
    • Սոցիում
    • Իրավունք
    • Առողջություն
    • Բնություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Սպորտ
    • Երիտասարդություն

Copyright © 2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Powered by
...
►
Necessary cookies enable essential site features like secure log-ins and consent preference adjustments. They do not store personal data.
None
►
Functional cookies support features like content sharing on social media, collecting feedback, and enabling third-party tools.
None
►
Analytical cookies track visitor interactions, providing insights on metrics like visitor count, bounce rate, and traffic sources.
None
►
Advertisement cookies deliver personalized ads based on your previous visits and analyze the effectiveness of ad campaigns.
None
►
Unclassified cookies are cookies that we are in the process of classifying, together with the providers of individual cookies.
None
Powered by
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00