Saturday, June 13, 2026
  • Login
ProfNews
  • Սկիզբ
  • Ժապավեն
    • Լուրեր
    • Վերլուծություն
    • Կարծիք
    • Հարցազրույց
    • Վիճակագրություն
    • Տեսանյութ
  • Քաղաքականություն
    • Հայաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Մակրոէկոնոմիկա
    • Բիզնես
    • Ֆինանսներ
    • Ենթակառուցվածքներ
    • Տեխնոլոգիաներ
    • Ծառայություններ
    • Առեվտուր
    • Արդյունաբերություն
    • Գյուղատնտեսություն
    • Զբոսաշրջություն
  • Հասարակություն
    • Սոցիում
    • Իրավունք
    • Առողջություն
    • Բնություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Սպորտ
    • Երիտասարդություն
No Result
View All Result
ProfNews
No Result
View All Result
Home Ժապավեն Կարծիք

Իշխանության մաթեմատիկան

Իշխանության մաթեմատիկան

Քաղաքագետ Արթուր Խաչիկյանը գրում է.

Համալսարանում ես չէի սիրում վիճակագրությունը։ Բայց հավանականությունների տեսության մեջ ինչ-որ հետաքրքիր բան կար։ Նետեք մետաղադրամ՝ 50% հավանականություն, որ գիր կընկնի, և 50%՝ որ ղուշ։ Նետեք զառեր՝ 1/6 կամ 16.6% հավանականություն, որ կընկնի անհրաժեշտ թիվը։ ԵՒ 1/36 կամ 3% հավանականություն, որ երկու զառերի վրա կընկնի երկու թվերի անհրաժեշտ համադրությունը։ Ումն ձանձրալի է, ումն՝ հետաքրքիր։

Բայց ահա ինչը բոլորովին ձանձրալի չէ։ Իշխանությունը յուրացրած խումբը ունի հավանականությունների տեսության իր տեսակետը, և այստեղ մաթեմատիկան շատ ավելի հետաքրքիր է։

Վերջին ընտրություններում ընտրված բոլոր քաղաքների քաղաքապետներից, անսպասելի «վենդետայից» բոլորովին պատահաբար հենց այն միակ քաղաքապետն է զոհվում, ով ընդդիմադիր էր։ ԵՒ հենց ընտրություններից առաջ։ Բոլորովին պատահաբար։

Անցյալի բոլոր կոռումպացված ղեկավարներից ձերբակալվում է հենց այն քաղաքապետը, ով ընդդիմադիր էր և ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ընտրվել էր իր ժողովրդի կողմից։ Բոլորովին պատահաբար։ ԵՒ հենց այն պահին, երբ պետք է պատրաստվել 2026 թվականի ընտրություններին։ Հանկարծ, պատահաբար, պարզվում է, որ նա կոռումպացված էր։

Իսկ կառավարական շայկայի բոլոր այն կոռումպացված անդամները, նրանց կինները, եղբայրները, աներորդ եղբայրները և այլ ազգականները, իշխանամետ օլիգառխները, բոլորովին պատահաբար միլիոնատեր դարձածները, ամբողջ Հայաստանի տարածքով անշարժ գույք գնողները, ամբողջ աշխարհով շրջող և իրենց ժողովրդի գումարներով թանկարժեք գնումներ կատարողները՝ բոլորովին պատահաբար դատական հետապնդման չեն ենթարկվում և կոռումպացված չեն համարվում։

Բոլորովին պատահաբար պարզվում է, որ որոշ քահանաները երեխաներ ունեն։ Եվ հենց այն պահին, երբ նրանք խոսում են արցախցիներին իրենց հայրենիք վերադարձնելու մասին։ Եվ հենց այն բանից հետո, երբ այդ մասին հարևան երկրում են խոսում։ Այսինքն՝ այն, ինչ Ադրբեջանում հրամայում են, պատահաբար համընկնում է այն բանի հետ, ինչ անմիջապես կրկնում են Հայաստանի իշխանավորները։

Բոլորովին պատահաբար դավաճան-դիկտատորը Պրահա է թռչում, և նրա կողքին պատահաբար հայտնվում են Մակրոնն ու Միշելը։ Եվ ինչ-որ պատճառով հենց այնտեղ դավաճանը հանձնում է Արցախը, հենց այնպես, ինչպես Արևմուտքն է պահանջում։ Բոլորովին պատահաբար։ Եվ երկդիմանի Մակրոնը զարմանում է, որ արցախցիների մասին ոչ ոք չմտածեց։ Նրանից հետո, երբ ինքն էր հրամայել նրանց հանձնումը։ Թող գոնե կինը տար նրան ևս մեկ ապտակ։

Պատահաբար պարզվում է, որ ռուսներին Զանգեզուր թողնել չի կարելի, իսկ ամերիկացիներին՝ կարելի է և պետք է։ Որ ցորենը Ռուսաստանից գնել անշահավետ է, իսկ Ղազախստանից՝ Ադրբեջանի տարածքով անցնելով՝ շահավետ է։ Որ խորհրդային ատոմակայանը վտանգավոր է, իսկ Ալիևի նավթից ու գազից կախվածությունը՝ անվտանգ։

Բոլորովին պատահաբար դավաճան դիկտատորին մի քանի անգամ զանգահարում է Ռիչարդ Մուրը՝ բրիտանական MI-6 հետախուզությունից։ Եվ հանկարծ, պատահաբար, դավաճանների խումբը կատարում է Արևմուտքի, Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պատվերները, հանձնում է Արցախը, ծնկի բերում Հայաստանը, բացում Զանգեզուրյան միջանցքը։ Եվ պատահաբար այնպես է ստացվում, որ այս խմբի բոլոր գործողությունները հարյուր տոկոսով համընկնում են Հայաստանի թշնամիների բոլոր ծրագրերի հետ։

Բոլորովին պատահաբար Եվրոպան և Արևմուտքը դատապարտում են դիկտատուրան և աջակցում են ժողովրդավարությանը այլ երկրներում, իսկ երբ հայ վախկոտ-դիկտատորն ասում է «կառավարությունը ես եմ», «ես ոչնչացնելու եմ ընդդիմությանը», «ոչ մի դատավոր չի համարձակվի ինձ չհնազանդվել», երբ կարմիր բերետավորներն ծեծում են խաղաղ ցուցարարներին և նրանց վրա ռումբեր են նետում՝ Եվրոպան և Արևմուտքը պատահաբար լռում են։ Եվ պատահաբար հայտարարում են, որ Ադրբեջանը նրանց ընկերն ու գործընկերն է, իսկ Ալիևը՝ աշխարհի տղա։ Բոլորովին պատահաբար պարզվում է, որ այնտեղ նավթ ու գազ կա։

Համառ բան է հավանականությունների տեսությունը, բայց հետաքրքիր։ Մանավանդ երբ գործ ունես ֆոկուսնիկ-մանիպուլյատորների խմբի հետ, որոնք իրենց ժողովրդին դավաճանել են արևմտյան գումարների դիմաց, և նրանց կեղծավոր տերերի հետ։

ShareTweet
profadmin

profadmin

2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ

  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Մեր մասին
  • Կապ
Spotify Podcast Google
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Ժապավեն
    • Լուրեր
    • Վերլուծություն
    • Կարծիք
    • Հարցազրույց
    • Վիճակագրություն
    • Տեսանյութ
  • Քաղաքականություն
    • Հայաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Մակրոէկոնոմիկա
    • Բիզնես
    • Ֆինանսներ
    • Ենթակառուցվածքներ
    • Տեխնոլոգիաներ
    • Ծառայություններ
    • Առեվտուր
    • Արդյունաբերություն
    • Գյուղատնտեսություն
    • Զբոսաշրջություն
  • Հասարակություն
    • Սոցիում
    • Իրավունք
    • Առողջություն
    • Բնություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Սպորտ
    • Երիտասարդություն

Copyright © 2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Powered by
...
►
Necessary cookies enable essential site features like secure log-ins and consent preference adjustments. They do not store personal data.
None
►
Functional cookies support features like content sharing on social media, collecting feedback, and enabling third-party tools.
None
►
Analytical cookies track visitor interactions, providing insights on metrics like visitor count, bounce rate, and traffic sources.
None
►
Advertisement cookies deliver personalized ads based on your previous visits and analyze the effectiveness of ad campaigns.
None
►
Unclassified cookies are cookies that we are in the process of classifying, together with the providers of individual cookies.
None
Powered by
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00