Saturday, June 13, 2026
  • Login
ProfNews
  • Սկիզբ
  • Ժապավեն
    • Լուրեր
    • Վերլուծություն
    • Կարծիք
    • Հարցազրույց
    • Վիճակագրություն
    • Տեսանյութ
  • Քաղաքականություն
    • Հայաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Մակրոէկոնոմիկա
    • Բիզնես
    • Ֆինանսներ
    • Ենթակառուցվածքներ
    • Տեխնոլոգիաներ
    • Ծառայություններ
    • Առեվտուր
    • Արդյունաբերություն
    • Գյուղատնտեսություն
    • Զբոսաշրջություն
  • Հասարակություն
    • Սոցիում
    • Իրավունք
    • Առողջություն
    • Բնություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Սպորտ
    • Երիտասարդություն
No Result
View All Result
ProfNews
No Result
View All Result
Home Ժապավեն Կարծիք

Թանկացումն անխուսափելի է

Թանկացումն անխուսափելի է

 Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը գրում է․

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն անխուսափելի է դառնում

Վերջին տարիներին ՀՀ դրամի ամրապնդման պայմաններում Հայաստանում բնական գազի ձեռքբերման արդյունքում տարեկան շուրջ 20 մլրդ դրամ ավելցուկային դրամական միջոցներ է կուտակվել: Ս.թ. օգոստոս ամսվա դրությամբ այդ ավելցուկը, աղբյուրներիս համաձայն, հասնում է 40 մլրդ դրամի: Ակնհայտ է, որ այդ միջոցները կարող են հիմք ծառայել երկրում գազի սակագնի իջեցման համար:

Սակայն իշխանությունները որոշել են գնալ այլ ճանապարհով:

2024 թ.-ին որոշում է կայացվում չիջեցնել գազի սակագները, իսկ նշված կուտակված միջոցներն ուղղվում են Երևանում գազի նոր ենթակառուցվածքների շինարարությանը, մինչդեռ դա պետք է իրականացվեր նոր բաժանորդների միացման վճարների հաշվին: Այդ վճարները, բնականաբար, շարունակվում են կուտակվել, իսկ 2024 թ.-ի հուլիսին ՀԾԿՀ-ն որոշում է կայացնում այդ գումարների մի մասն ուղղել Կիրանցում նոր գազատարի շինարարությանը՝ խնդիր, որը ևս չի լուծվում:

Եվ ահա 2024 թ. դեկտեմբերի որոշմամբ ՀԾԿՀ-ն այդ կուտակված գումարից շուրջ 13 մլրդ դրամ ուղղում է էլեկտրաէներգիայի սակագնի դեֆիցիտի փակմանը: Նույն որոշմամբ ՋԷԿ-երի համար գազի սակագինը սահմանվում է անտրամաբանական ցածր՝ 46 ԱՄՆ դոլար 1000 խմ դիմաց, մնացած տարբերությունն էլ սուբսիդավորվում է վերոնշյալ գումարից:

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց և ինչպե՞ս է ձևավորվել սակագնային այդ դեֆիցիտը:

Խնդիրը արտաքին էներգետիկ քաղաքականության տիրույթում է: 2024 թ.-ին Հայաստանը Իրանից ներկրել է պայմանագրով նախատեսվածից ավելի քիչ գազ, ինչի հետևանքով 2025 թ.-ի սակագնում առաջացել է 13 մլրդ ՀՀ դրամի ճեղքվածք: Եվ, ինչպես մնացած բոլոր դեպքերում, խնդրի մասին ուղիղ խոսելու ու դրան լուծումներ փնտրելու փոխարեն, իշխանությունները կոծկում են այս իրավիճակը՝ նախընտրելով գնալ տնտեսական հաշվարկից զուրկ՝ էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման ճանապարհով:

Իրավիճակն էլ ավելի է բարդանում էլեկտրաէներգիայի ազատականացված շուկայի գործող կանոնների շնորհիվ: Մասնավորապես, ազատականացման արդյունքում շուկա մուտք գործած սպառողները ավելի քիչ են վճարում էլեկտրաէներգիայի դիմաց, քան նախկինում, իսկ շուկա մուտք գործած արտադրողները ավելի թանկ են վաճառում իրենց էլեկտրաէներգիան: Այս իրավիճակն իսկապես աբսուրդային է, սակայն հենց դրա արդյունքում ձևավորված տարբերությունը փաստացի հատուցվում է շարքային սպառողների կողմից, այսինքն՝ 1,1 մլն սպառող ավելի թանկ է վճարում, որպեսզի մոտ 300 սպառող օգտվի էժան էլեկտրաէներգիայից:

Բազմիցս առիթ եմ ունեցել խոսելու այն մասին, որ շուկայի ազատականացումը էներգետիկ անվտանգության ուղիղ ռիսկ է Հայաստանի համար: Բերված տվյալները ՛՛գետնի վրա՛՛ են դա ապացուցում:

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է դառնում, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների զսպումը կրում է խիստ ժամանակավոր բնույթ: Հավանաբար, նույն սխեմաների կիրառմամբ դրանք կպահպանվեն նաև եկող տարի, ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով սպասվող ընտրական գործընթացները: Սակայն արհեստականորեն սակագների պահպանումը չի կարող երկարաժամկետ բնույթ կրել:

՛՛Սակագնային փուչիկը՛՛ վաղ թե ուշ պայթելու է՝ հանգեցնելով բազմաթիվ սոցիալ-տնտեսական ռիսկերի:

Ի դեպ, ցանկալի կլիներ լսել նաև ՛՛ՀԷՑ՛՛-ի նախկին ղեկավարության դիրքորոշումն այս ամենի վերաբերյալ: Խնդիրը, ինչպես տեսնում ենք, նոր չէ և հասցրել է վերածվել սակագնային քաղաքականության իրականացման կարևոր գործիքի: Ինքս եբրևէ չեմ լսել, որ ՛՛ՀԷՑ՛՛-ը որևէ ձևաչափով բարձրացներ այս խնդիրը, որը ակնհայտորեն խոչընդոտներ պետք է առաջացներ նաև ընկերության համար:

ShareTweet
profadmin

profadmin

2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ

  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Մեր մասին
  • Կապ
Spotify Podcast Google
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Ժապավեն
    • Լուրեր
    • Վերլուծություն
    • Կարծիք
    • Հարցազրույց
    • Վիճակագրություն
    • Տեսանյութ
  • Քաղաքականություն
    • Հայաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Մակրոէկոնոմիկա
    • Բիզնես
    • Ֆինանսներ
    • Ենթակառուցվածքներ
    • Տեխնոլոգիաներ
    • Ծառայություններ
    • Առեվտուր
    • Արդյունաբերություն
    • Գյուղատնտեսություն
    • Զբոսաշրջություն
  • Հասարակություն
    • Սոցիում
    • Իրավունք
    • Առողջություն
    • Բնություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Սպորտ
    • Երիտասարդություն

Copyright © 2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Powered by
...
►
Necessary cookies enable essential site features like secure log-ins and consent preference adjustments. They do not store personal data.
None
►
Functional cookies support features like content sharing on social media, collecting feedback, and enabling third-party tools.
None
►
Analytical cookies track visitor interactions, providing insights on metrics like visitor count, bounce rate, and traffic sources.
None
►
Advertisement cookies deliver personalized ads based on your previous visits and analyze the effectiveness of ad campaigns.
None
►
Unclassified cookies are cookies that we are in the process of classifying, together with the providers of individual cookies.
None
Powered by
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00