Saturday, June 13, 2026
  • Login
ProfNews
  • Սկիզբ
  • Ժապավեն
    • Լուրեր
    • Վերլուծություն
    • Կարծիք
    • Հարցազրույց
    • Վիճակագրություն
    • Տեսանյութ
  • Քաղաքականություն
    • Հայաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Մակրոէկոնոմիկա
    • Բիզնես
    • Ֆինանսներ
    • Ենթակառուցվածքներ
    • Տեխնոլոգիաներ
    • Ծառայություններ
    • Առեվտուր
    • Արդյունաբերություն
    • Գյուղատնտեսություն
    • Զբոսաշրջություն
  • Հասարակություն
    • Սոցիում
    • Իրավունք
    • Առողջություն
    • Բնություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Սպորտ
    • Երիտասարդություն
No Result
View All Result
ProfNews
No Result
View All Result
Home Ժապավեն Կարծիք

Անհեթեթություն

Անհեթեթություն

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գրում է.

«Հայկական կոնյակ չի կարող լինել, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի Ջերմուկ»,- ասում է ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը։ Ի՞նչ է ասում և ու՞մ է ասում։ Ո՞րտեղից է մարդը վերցնում այս անհեթեթ մտքերը։

Կոնյակը, Ժառնակը և այլն ֆրանսիական քաղաքներ են, Շարանտ դեպարտամենտում, երկրի արևմտյան մասում։ «ակ» վերջածանցը վկայում է, որ դրանք հիմնված են հռոմեացիների կողմից։ Ֆրանսիայի այս մասում հողահանդակներն աղքատիկ են և լավ գինու արտադրության համար համապատասխան որակի խաղող չի աճում։ Բայց դարերի խորքից ֆրանսիացի ջանասեր ու նորարար գյուղացու սելեկցիոն աշխատանքի շնորհիվ ստացվել է ունի-բլան և այլ սպիտակ տեսակի խաղողի սորտ։ Սրա սպիրտի պարունակությունը քիչ է, իսկ թթվայնությունը բարձր է։ Այս սորտից լավ գինի չի ստացվում, բայց լավ սպիրտի համար այն իդեալական որակի մթերք է (քանի որ սպիրտը թորվածք է, իսկ գինին ֆերմենտացիայի արդյունք է)։

Հիմա, «կոնյակ» արտադրանքը (չշփոթել ապրանքանիշի հետ) 1909 թ. սկսած այն թորվածքն է, որը սպիտակ խաղողից է և արտադրվում է Կոնյակ (Շարանտ) տարածաշրջանում։ Ուշադրություն դարձրեք՝ 1909 թ.։ Հայկական կոնյակը նույնպես սպիտակ խաղողից է։ Բայց այն արտադրվում է 1887 թ.։ 1909-ի ֆրանսիական ապելյացիոն օրենքը մեր վրա չի տարածվում։ Եվ ուրեմն, մենք ունենք կոնյակ բառն օգտագործելու լիարժեք իրավունք։ Եվս մի իրավական ակտ մեր օգտին է. եթե տվյալ ապրանքատեսակը երկար ժամանակ օգտագործվել է և սպառողների համար դարձել կենցաղային գիտակցության բաղադրիչ, ապա սպառողն իրավունք ունի պահանջելու ապրանքի շարունակական օգտագործումը։ Այսպես, ռոքֆոր պանրի կամ շամպայնի օգտագործումը մեր, նախկին ԽՍՀՄ, ապրանքարտադրողների կողմից բացարձակ օրինական է. ապրանքարտադրողներն ու սպառողները մեղք չունեն, որ նախկին ԽՍՀՄ-ը, ներկայումս գոյություն չունեցող, առևտրական վեճեր է ունեցել։ Այսպիսով, կոնյակ բառի օգտագործումը հայկական ընկերությունների կողմից բացարձակապես օրինական է։ Հետաքրքիր է, որ 2000-ականների սկզբներին հայկական ապրանքարտադրողներից մեկը միջազգային դատարանում հաղթել է այս հարցով։

Այլ հարց է, որ ՀՀ որոշ վարչապետներ, չհասկանալով, չխորանալով, խորհուրդ վերցնելու անընդունակ, փորձում են հաճոյանալ, քծնել Ֆրանսիային։ Պրոցեսը սկսեց Տիգրան Սարգսյանը. 2012-ին նրա փոխանցումով, ԱԺ-ն ընդունեց Արբունի մասին օրենք։ Դրանից հետո հեռավոր արտասահման արտահանվող շշերի էտիկետների վրա սկսեցին անգլերեն գրել. Brandy։ Դեպի Ռուսաստան գնացող, ԱՊՀ ներսում (նաև Հայաստանում) սպառվող արտադրանքի վրա շարունակում էին օգտագործել коньяк և «կոնյակ» բառերը։ Փաշինյանը սրա վերջն էլ է ուզում տալ։ Դա ստեղծում է գոյության հիմնախնդիր ավելի քան 250 մլն դոլարի համախառն արտադրանք թողարկող ճյուղի համար։

Այսպիսով, ի հեճուկս Տ.Սարգսյանի և Ն.Փաշինյանի, հայկական կոնյակ կա և իրավունք ունի լինելու։

ShareTweet
profadmin

profadmin

2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ

  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Մեր մասին
  • Կապ
Spotify Podcast Google
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Ժապավեն
    • Լուրեր
    • Վերլուծություն
    • Կարծիք
    • Հարցազրույց
    • Վիճակագրություն
    • Տեսանյութ
  • Քաղաքականություն
    • Հայաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Մակրոէկոնոմիկա
    • Բիզնես
    • Ֆինանսներ
    • Ենթակառուցվածքներ
    • Տեխնոլոգիաներ
    • Ծառայություններ
    • Առեվտուր
    • Արդյունաբերություն
    • Գյուղատնտեսություն
    • Զբոսաշրջություն
  • Հասարակություն
    • Սոցիում
    • Իրավունք
    • Առողջություն
    • Բնություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Սպորտ
    • Երիտասարդություն

Copyright © 2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Powered by
...
►
Necessary cookies enable essential site features like secure log-ins and consent preference adjustments. They do not store personal data.
None
►
Functional cookies support features like content sharing on social media, collecting feedback, and enabling third-party tools.
None
►
Analytical cookies track visitor interactions, providing insights on metrics like visitor count, bounce rate, and traffic sources.
None
►
Advertisement cookies deliver personalized ads based on your previous visits and analyze the effectiveness of ad campaigns.
None
►
Unclassified cookies are cookies that we are in the process of classifying, together with the providers of individual cookies.
None
Powered by
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00