«Հայաստանի ատոմակայանն այսօր ուզում են փակել Նիկոլ Փաշինյանն ու ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը»,- «Դասեր» հաղորդաշարում ասել է Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Միասին» շարժման համահիմնադիր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով հայկական ատոմակայանը փակելու թուրք-ադրբեջանական պահանջին ու գործող իշխանության կողմից այն կատարելու պատրաստակամությանը։
Հրանտ Բագրատյանը նշել է, որ Հայաստանում մոդուլային կայան չի կարող լինել։
«Փոքր երկրում բացառված է դա։ Մեր ատոմակայանը լավ է աշխատում, լավ ռեակտորներով, բայց մեզ նոր ատոմակայան է պետք, ռուսական նոր ռեակտոր։ Արևմուտքը դա թույլ չի տալիս։ Բայց ինքն էլ չունի մոդուլային կայան»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
