ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում լավատեսություն է արտահայտել Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերությունների ապագայի հանդեպ, սակայն նշել է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է «արդար առևտրային գործարք» կնքել։
«Կարծում եմ՝ Չինաստանի հետ ամեն ինչ լավ կլինի, բայց մենք արդար գործարքի կարիք ունենք»,- հայտարարել է նա։
Հոկտեմբերի 10-ին Թրամփը հայտարարել էր նոյեմբերի 1-ից, այս պահին գործող տուրքերից բացի, ևս 100%-անոց մաքսատուրքեր կիրառել Չինաստանից ներկրված ապրանքների վրա։ Ամերիկայի առաջնորդը նաև հայտնել էր «կրիտիկական կարևորության ծրագրային ապահովման» նկատմամբ արտահանման հսկողություն սահմանել։ Նման միջոցառումները նա բացատրել էր որպես պատասխան առևտրի հարցերում Չինաստանի «ծայրահեղ ագրեսիվ դիրքորոշմանը»։
