Saturday, June 13, 2026
  • Login
ProfNews
  • Սկիզբ
  • Ժապավեն
    • Լուրեր
    • Վերլուծություն
    • Կարծիք
    • Հարցազրույց
    • Վիճակագրություն
    • Տեսանյութ
  • Քաղաքականություն
    • Հայաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Մակրոէկոնոմիկա
    • Բիզնես
    • Ֆինանսներ
    • Ենթակառուցվածքներ
    • Տեխնոլոգիաներ
    • Ծառայություններ
    • Առեվտուր
    • Արդյունաբերություն
    • Գյուղատնտեսություն
    • Զբոսաշրջություն
  • Հասարակություն
    • Սոցիում
    • Իրավունք
    • Առողջություն
    • Բնություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Սպորտ
    • Երիտասարդություն
No Result
View All Result
ProfNews
No Result
View All Result
Home Քաղաքականություն Հայաստան

Վաղարշապատում համարները պարզ են

Վաղարշապատում համարները պարզ են

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 18-ի արտահերթ նիստում իրականացրել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 16-ի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև վիճակահանություն՝ ընտրական քվեաթերթիկում հերթական համարներ տրամադրելու նպատակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վիճակահանությանը մասնակցելու հերթականությունը սահմանվել է կուսակցությունների և դաշինքների անվանումների այբբենական կարգով։

Ըստ վիճակահանության արդյունքների՝ Վաղարշապատի ավագանու ընտրություններում գրանցված քաղաքական ուժերը հանդես կգան հետևյալ համարների ներքո․
«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք (կազմում՝ «Առաջ» և «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունները)-1
«Համահայկական ճակատ» կուսակցություն-2
«Հանրապետություն» կուսակցություն-3
«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն-4
«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն-5
«Ժառանգություն» կուսակցություն-6
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-7
«Հայրենիք» կուսակցություն-8

Նիստի ընթացքում կատարվել է նաև արտաքին գովազդային վահանակների բաշխման վիճակահանություն։ Ըստ ԿԸՀ-ի՝ հինգ քառակուսի մետրը գերազանցող երկու գովազդային վահանակների վրա քարոզչական պաստառներ փակցնելու իրավունք են ստացել «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը և «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը։

Բացի այդ, հանձնաժողովը փոփոխություն է կատարել ԿԸՀ-ի 2025 թվականի մարտի 27-ի թիվ 18-Ն որոշման մեջ, որը վերաբերում է նախընտրական հիմնադրամների մուծումների և ծախսերի հաշվառման կարգին, ինչպես նաև դրանց վերաբերյալ հայտարարագրերի ձևերին։

Ըստ որոշման՝ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 22-ին և կավարտվի նոյեմբերի 14-ին՝ ժամը 24։00-ին։

Կուսակցությունների և դաշինքների թեկնածուների գույքի և եկամուտների հայտարարագրերը ԿԸՀ կայքում կհրապարակվեն մինչև հոկտեմբերի 30-ը։

Նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքները կուսակցությունները պետք է ներկայացնեն ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը հոկտեմբերի 25-ից սկսած՝ երեք աշխատանքային օրը մեկ։

ShareTweet
profadmin

profadmin

2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ

  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Մեր մասին
  • Կապ
Spotify Podcast Google
No Result
View All Result
  • Սկիզբ
  • Ժապավեն
    • Լուրեր
    • Վերլուծություն
    • Կարծիք
    • Հարցազրույց
    • Վիճակագրություն
    • Տեսանյութ
  • Քաղաքականություն
    • Հայաստան
    • Տարածաշրջան
    • Աշխարհ
  • Տնտեսություն
    • Մակրոէկոնոմիկա
    • Բիզնես
    • Ֆինանսներ
    • Ենթակառուցվածքներ
    • Տեխնոլոգիաներ
    • Ծառայություններ
    • Առեվտուր
    • Արդյունաբերություն
    • Գյուղատնտեսություն
    • Զբոսաշրջություն
  • Հասարակություն
    • Սոցիում
    • Իրավունք
    • Առողջություն
    • Բնություն
    • Կրթություն
    • Մշակույթ
    • Սպորտ
    • Երիտասարդություն

Copyright © 2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Powered by
...
►
Necessary cookies enable essential site features like secure log-ins and consent preference adjustments. They do not store personal data.
None
►
Functional cookies support features like content sharing on social media, collecting feedback, and enabling third-party tools.
None
►
Analytical cookies track visitor interactions, providing insights on metrics like visitor count, bounce rate, and traffic sources.
None
►
Advertisement cookies deliver personalized ads based on your previous visits and analyze the effectiveness of ad campaigns.
None
►
Unclassified cookies are cookies that we are in the process of classifying, together with the providers of individual cookies.
None
Powered by
-
00:00
00:00

Queue

Update Required Flash plugin
-
00:00
00:00