Հայաստանում ընդունված օրենքը երկրի կառավարությանը պարտավորեցնում է ձգտել անդամակցելու Եվրամիությանը: Այս մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է Deutsche Welle-ին տված հարցազրույցում։
«Թե երբ մենք հայտ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել։ Գուցե հաջորդ ամիս դա լինի, իսկ միգուցե հաջորդ տարի: Դա կախված է բազմաթիվ գործոններից: Միաժամանակ, ինչպես ես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է»,- ասել է նախարար Միրզոյանը։
2025 Պրոֆիլ Մեդիա ՍՊԸ
