Հայաստանը World Travel Awards 2025 մրցանակաբաշխության շրջանակում առաջադրվել է որպես Աշխարհի Առաջատար Մշակութային Ժառանգության Ուղղություն (World’s Leading Heritage Destination 2025)։ Այս մասին հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը։
«Այս նշանակալի առաջադրումը բարձր գնահատական է Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը, պատմական հուշարձաններին և դարավոր ավանդույթներին, որոնք շարունակում են ոգեշնչել աշխարհի հազարավոր զբոսաշրջիկներին»,– աղբյուրի փոխանցմամբ՝ նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Քվեարկությունը բաց է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 26-ը։
Զբոսաշրջության կոմիտեից կոչ են անում քվեարկել Հայաստանի օգտին և աջակցել Հայաստանին այս կարևոր միջազգային ճանաչումը ստանալու գործում։
Քվեարկել կարելի է հետևյալ հղումով։
